BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նոր սպառնալիքներ միայնակ, «մերկ», անկյուն քշված Հայաստանի համար

Նոր սպառնալիքներ միայնակ, «մերկ», անկյուն քշված Հայաստանի  համար
11.01.2025 | 10:20

Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը և այն ուղարկեց ԱԺ:

Պրոցեսի ողջ էությունը ոչ այնքան դեպի ԵՄ անդամակցության մեկնարկ տալն է, որովհետև այնտեղ մեզ առանձնապես սպասող էլ չկա, որքան քաղաքական քայլ է` մի կողմից ՌԴ-ից հեռանալու, մյուս կողմից` Արևմուտքին իր նվիրվածությունը ի ցույց դնելու համար:

Թեման ՌԴ-ի համար այնքան կարևոր է, որ մեկ օրվա ընթացքում 3 հիմնական դեմքեր արձագանքեցին` նախագահի խոսնակը, ՌԴ փոխվարչապետն ու «ծանր հրետանին»` նախկին նախագահ, ներկայումս ԱԽ քարտուղարի առաջին տեղակալ Մեդվեդևը: Արձագանքներ եղավ նաև ՌԴ օրենսդիր մարմնից:

Անկախ նրանից, թե Երևանից թեման ինչպես ներկայացվեց, ՌԴ-ում այն արձանագրեցին, որպես ՌԴ-ի դեմ ուղղված քայլի, ինչպես նաև` ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկի: Դեռ չեմ խոսում կոշտ և որակումներ ներառող ձևակերպումների մասին:

ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ:

Ի դեպ, ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամի պարագայում նույնիսկ ՀՀ-ից հայտարարում էին ԵԱՏՄ կարևորության և այնտեղից ստացվող մեծ օգտակարությունից, սակայն Մոսկվայից զգուշացրեցին, որ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա:

Կրկնում եմ` այս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն, սակայն սա ուղիղ խոցելիություն է ապահովելու քաղաքական ու անվտանգային տեսանկյունից:

Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյուն քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ